Հակառակորդի արձակած կրակոցից 20-ամյա զինծառայող է զոհվել

Feb 08, 2018 Comments Off on Հակառակորդի արձակած կրակոցից 20-ամյա զինծառայող է զոհվել

Փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: