Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. Կապանում Mercedes-ը կամրջից գլորվելով՝ հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 3 վիրավոր

Feb 07, 2018 Comments Off on Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. Կապանում Mercedes-ը կամրջից գլորվելով՝ հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ փետրվարի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 33 ՕՕ 541 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի Բանավան թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 6 մետր բարձրություն ունեցող կամրջից գլորվել ձորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Վիրավորներից երկուսին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, իսկ մեկ վիրավորին և մահացածին՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանում է քննչական խումբը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի և վիրավորների ինքնությունը:

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: