Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են ВАЗ 2110-ը, BMW-ն ու Volkswagen-ը. կա 4 վիրավոր

Feb 07, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են ВАЗ 2110-ը, BMW-ն ու Volkswagen-ը. կա 4 վիրավոր

Այսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Լիճք գյուղից դեպի Մարտունի քաղաք տանող ճանապարհահատվածում բախվել են ВАЗ 2110 մակնիշի 30 ՏՕ 105 համարանիշի, Volkswagen մակնիշի 30 AD 808 համարանիշի և BMW մակնիշի 35 FD 181 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Վիրավորներից երկուսին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները, 2-ին՝ Մարտունու հիվանդանոցի բժիշկները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րչդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը:

Մանրամասները՝ այստեղ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: