Sanbot ռոբոտը նկատողություն է արել թուրք նախարարին

Feb 07, 2018 Comments Off on Sanbot ռոբոտը նկատողություն է արել թուրք նախարարին

Անվտանգ ինտերնետի համաշխարհային օրվա առթիվ Անկարայի գիտատեխնկական կենտրոնում անցկացված միջոցառման ժամանակ Sanbot ռոբոտը նկատողություն է արել թուրք նախարարին։ Թուրքական «T24» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ռոբոտն ընդհատել  է Թուրքիայի տրանսպորտի, կապի և ծովագնացության նախարար Ահմեթ Արսլանի ելույթը։ «Դանդաղ խոսիր, ի՞նչ ես ասում, չեմ հասկանում»,- ասել է ռոբոտը։

Թուրք նախարարը վատ է զգացել ռոբոտի նկատողությունից և  կոչ է արել համապատասխան մասնագետներին՝ զբաղվել ռոբոտի վերահսկմամբ։ Մասնագետներն անմիջապես անջատել են ռոբոտի բարձրախոսը:

Չինական արտադրության Sanbot ռոբոտը վաճառքի է հանվել Թուրքիայում։ Այն կարողանում է ճանաչել առարկաներն ու մարդկանց, դիտում է, խոսում և արձագանքում խոսքերին, տարբերակում դեմքերը։ Այն ունի նվագարկիչ և կարողանում է պարել։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: