Մխիթարյանին փոխարինողը պայմանական ազատազրկման է ենթարկվել

Feb 07, 2018 Comments Off on Մխիթարյանին փոխարինողը պայմանական ազատազրկման է ենթարկվել

Մանչեսթեր Յունայթեդի Չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը 2012-2013 թվականների ընթացքում խուսափել է հարկ վճարելուց և դատարանի կողմից 16 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել:Սանչեսը 1 տարվա ընթացքում 1 մլն եվրո է պահել հարկային ծառայություններից: Եթե պայմանական ազատազրկումը հասներ 24 ամսի, ապա չիլիացին բանտ կնստեր, սակայն վերջինս խոստովանել է մեղքը և վճարել պահանջվող տուգանքը:

Հիշեցնենք, որ հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում Արսենալը փոխանակել է Սանչեսին Հենրիխ Մխիթարյանի հետ:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: