«Ես տենց բան չեմ ասել». Կարեն Կարապետյան

Feb 07, 2018 Comments Off on «Ես տենց բան չեմ ասել». Կարեն Կարապետյան

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, դիմելով վարչապետին, ասաց, որ Հարկային նոր օրենսգրքով ավելացել են նաեւ ալկոհոլային խմիչքների, ծխախոտի ակցիզային հարկը, բայց այդ շուկաներում գների բարձրացումն այդքան կտրուկ չէ, որովհետեւ տնտեսվարողներն իրենց վրա են վերցրել բեռը, իսկ բենզինի, դիզվառելիքի, սեղմած գազի դեպքում ողջ բեռը սպառողների վրա են թողել:

Ի պատասխան՝ Կարեն Կարապետյանն ասաց.  «Շատ դեպքերում իմ խոսքը մի քիչ այլ կերպ են մեկնաբանում, բայց բենզինը որեւէ փոխադրման, ապրանքի գնի վրա չի ազդում, որովհետեւ բենզինով փոխադրում չկա: Ի գիտություն մեր գործընկերների՝ Հայաստանի ավտոտրանսպորտի 84 տոկոսն ունի գազից օգտվելու հնարավորություն, ռեգուլյար օգտվում է 75-ը: Գազի գինը վերականգնվել է այն գինը, որ եղել է 2 տարի առաջ, եւ պարզ է, որ դա լավ չի գազ օգտագործողի համալիր, բայց դա նոր պայման չի: Դիզվառելիքի մասով ով ԱԱՀ-ով է աշխատելու, նա շահելու է, ով ոչ՝ գյուղացին, մենք իրեն սուբսիդավորելու ենք: Այդ իսկ պատճառով, այսօրվա գնաճի մեր թվերը լավագույնն են»:

Այնուհետև Կարեն Կարապետյանն անդրադարձավ գնաճի վերաբերյալ իր՝ նախկինում ասված խոսքերին. «Բենզինը փոխադրումների վրա չի ազդում՝ ոչ մարդու, ոչ ապրանքի: Բենզինը անհատական մեքենաներն են, չի ուզում բենզին, կարող է գազի անցնել: Ինչպես մեր գործընկերներն ասում են՝ վարչապետն ասել է՝ չի ուզում տրանսպորտ նստի, թող ոտքով ման գա, ես տենց բան չեմ ասել»:

Հիշեցնենք, որ օրերս «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակից «ԵԼՔ » դաշինքի երկրորդ հանրահավաք-երթի ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, թե թանկացումների վերաբերյալ խորհրդարանական լսումները իրականում ոչ թե գնաճը մեղմեցին, այլ դարձան «ձեռառնելիք». «Ասում են՝ բենզինը թանկացել է, գազով, երթևեկեք, գազը թանկացել է, ոտքով երթևեկեք. հումորային բան է առաջացել, որ ասում են՝ կոշիկն էլ է թանկացել, ոտքով գնալն էլ է դժվարանում: Այս ամենը խոսում է այն մասին, որ մենք ունենք ոչ ադեկվատ, քաղաքացու իրական կյանքից կտրված իշխանություններ, և այդ իշխանություններին քաղաքացիները պետք է իրենց համախմբվածությամբ, այս մոբիլիզացիայի, պրոցեսների արդյունքում ցույց տան իրենց տեղը»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: