Մեզի փոխարեն թեյ. Առողջապահության նախարարն անդրադարձել է դեպքին

Feb 07, 2018 Comments Off on Մեզի փոխարեն թեյ. Առողջապահության նախարարն անդրադարձել է դեպքին
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր անդրադարձել է Մասիսի բժշկական կենտրոնի տնօրենի փորձարկմանը:

 «Հիվանդանոցի տնօրենը կոչված է նրա համար, որ վերահսկի բժշկական կենտրոնի որակը։ Միանշանակ կրեատիվ մոտեցում է, իսկ լաբորատորիայում ոչ մասնագետներ են աշխատում և նրանք բոլոր պատասխան կտան», – ասաց Ալթունյանը։
Հիշեցնենք՝ Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանը նույն հիվանդանոցի լաբորատորիայում մեզի անալիզի փոխարեն թեյի գույն է հանձնել և ստացել մեզի անալիզի պատասխան: Հիվանդանոցի տնօրենը հայտարարել էր, որ աշխատողներին ստուգելու դրդապատճառ են եղել բազմաթիվ բնակիչների բողոքները:
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: