Լևոն Ալթունյանը՝ 19-ամյա ծննդկանի մահվան մասին

Feb 07, 2018 Comments Off on Լևոն Ալթունյանը՝ 19-ամյա ծննդկանի մահվան մասին

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, խոսելով օրերս Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում 19-ամյա ծննդկանի մահվան մասին, նշեց, որ դեպքի ընթացքում երկօրյա գործուղման մեջ է եղել:

«Ամենայն մանրամասնությամբ քննություն կիրականացվի, և ոչ մի բան չի կոծկվի»,- ասաց նա՝ հրաժարվելով մինչև քննության ավարտը նշել, թե ով է եղել ծննդկանի բժիշկը:

Երիտասարդ կինը, հիշեցնենք, օրեր առաջ ծննդաբերել էր նույն՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Նրա հարազատները համոզված են, որ կատարվածում առկա է բժիշկների մեղավորությունը, որ ծննդկանը դուրս է գրվել մարմնի բարձր ջերմությամբ։ Նախնական տեղեկությամբ՝ կնոջ մահվան պատճառը սեպսիսն է։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: