Քրդական ուժերը թուրքերից Աֆրինում կարևոր բարձունք ու գյուղ են հետ վերցրել (տեսանյութ)

Feb 07, 2018 Comments Off on Քրդական ուժերը թուրքերից Աֆրինում կարևոր բարձունք ու գյուղ են հետ վերցրել (տեսանյութ)

«Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) հրապարակած տեսանյութից՝ երևում է, որ նրանք թուրքական ուժերից կարողացել են հետ վերցնել թուրք-սիրիական սահմանային՝ սիրիական Բյուլբյուլ շրջանի Շեյխ Խորուզ բարձունքը և մոտակա գյուղը:

Տեսանյութում նաև երևում է Թուրքիայի զինուժին պատկանող ACV15 հետևակի մարտական մեքենա, որը, համաձայն քրդական կողմի տվյալների, վերցրել են թուրքական զինուժից: Բարձունքը հետ են գրավել փետրվարի 5-ին:

 

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: