Արսենալ եմ տեղափոխվել Մխիթարյանի պատճառով. Օբամեյանգ

Feb 07, 2018 Comments Off on Արսենալ եմ տեղափոխվել Մխիթարյանի պատճառով. Օբամեյանգ

Լոնդոնի «Արսենալի» նորեկ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հայտարարել է, որ «Արսենալ» է տեղափոխվել, քանի որ նույն ակումբն ընտրել է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը.

«Հենրիխն ինձ զանգահարել է մի քանի անգամ ու հարցրել, թե արդյո՞ք տեղափոխվելու եմ «Արսենալ»: Ես պատասխանեցի, որ ամեն ինչ կախված է նրանից և եթե նա ընտրի «Արսենալն», ապա ես նույնպես նման որոշում կկայացնեմ: Սա ընտանիքի վերամիավորման պես մի բան է: Ուրախ եմ, որ մենք կրկին միասին ենք»,- Գաբոնցի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Hitc»-ը:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: