Աֆրինի Շեյխ Խորուզ գյուղն ազատագրվել է

Feb 07, 2018 Comments Off on Աֆրինի Շեյխ Խորուզ գյուղն ազատագրվել է

SDF-ի մեդիակենտրոնի հաղորդագրության համաձայն,  «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) մարտիկները ծանր մարտերից հետո թուրքամետ զինյալներից ազատագրել են սիրիական Աֆրինի շրջանի Շեյխ Խորուզ գյուղը:

«Գյուղի ազատագրման գործողությունն սկսվել է փետրվարի 4-ին եւ ավարտվել փետրվարի 6-ի երեկոյան: Սպանվել են մեծ թվով զինյալներ, երկու հոգու գերի են վերցվել: Ոչնչացվել է մեծ քանակությամբ տեխնիկա, մեկ զրահափոխադրիչ մեր ձեռքն է անցել աշխատանքային վիճակում»,-հայտնել է մեդիակենտրոնը:

Տանկերի ներսում հայտնաբերվել են թուրք զինվորականների փաստաթղթեր: Սպանվածների թիվը ճշտվում է:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: