Զավեշտ.144 հազար եվրոն հետանցքի մեջ թաքցրած մտել է Թուրքիա

Feb 07, 2018 Comments Off on Զավեշտ.144 հազար եվրոն հետանցքի մեջ թաքցրած մտել է Թուրքիա

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ զավեշտալի դեպք է տեղի ունեցել .  ալժիրցի գործարարը փորձել է շրջանցել Ալժիրի օդանավակայանում գործող տարադրամ դուրս հանելու արգելքը եւ 144 հազար եվրոն հետանցքում թացրած մուտք է գործել Թուրքիա։ Հյուրանոց հասնելուն պես՝ նա փորձել է հանել փողերը, սակայն չի կարողացել, ավելին, հետանցքում ցավերի պատճառով շտապօգնություն է կանչել։

Բժիշկները ուշագնաց ալժիրցու հետանցքում ինչ–որ բաներ են տեսել եւ շտապ վիրահատություն են իրականացրել՝ դուրս բերելով թաքցրած գումարը։ Բժիշկները ոստիկանություն են դիմել:

Ալժիրցին կանգնել է դատարանի առաջ՝ պնդելով, որ զբաղվում է  ոսկու առեւտրով եւ Թուրքիա է եկել ոսկի գնելու նպատակով։

Գումարը բռնագրավվել են, իսկ ալժիրցուն հետ  ուղարկել իր երկիր։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: