ՊԵԿ նախագահի տեղակալի եղբայրը Երեւանի կենտրոնում շքեղ հյուրանոց է կառուցում

Feb 07, 2018 Comments Off on ՊԵԿ նախագահի տեղակալի եղբայրը Երեւանի կենտրոնում շքեղ հյուրանոց է կառուցում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւան քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում՝ «Հայաթ փլեյս» հյուրանոցի եւ ՄԱԿ-ի գրասենյակի հարեւանությամբ 10 հարկանի հյուրանոց է կառուցվում:

Կառուցապատողը «Սերեոն» ՍՊԸ-ն է, որը շինարարությունը պետք է սկսեր 2013 թվականին եւ ավարտեր 1 տարի 3 ամիս անց: Փաստացի շինարարական աշխատանքները սկսվել են շինթույլտվության տրամադրման պահից 5 տարի անց:

«Սերեոն»-ի բաժնետոմսերը հետագայում 2 անգամ վաճառվել են: Այժմ ընկերության բաժնետեր է «Ունիվերսալ Ինվեսթմենթ գրուպ» ՍՊԸ-ն, որը 2014 թ. հիմնադրել է Կարապետ Ռուբենի Սաքապետոյանը: Կարապետ Սաքապետոյանը այժմ «Շին թրեյդ» ՍՊԸ-ի տնօրենն է: Նա ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանի եղբայրն է

Եթե չլիներ Արմեն Սաքապետոյանի գործոնը, նրա եղբայրը կկարողանա՞ր Հանրապետության հրապարակի մոտ 10 հարկանի շենք կատռուցել: Սա, իհարկե, հռետորանակն հարց է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: