Կադաստրի պետը չի կարող դատարանում ասել՝ «պրիչոսկես լավը չի, մի նկարահանեք նիստը». Մարուքյան

Feb 07, 2018 Comments Off on Կադաստրի պետը չի կարող դատարանում ասել՝ «պրիչոսկես լավը չի, մի նկարահանեք նիստը». Մարուքյան

«Այլեւս կադաստրի պետը չի կարող վարչական դատարանում ասել՝ «պրիչոսկես» լավը չի, մի նկարահանեք նիստը:  Օրիագիծն առաջարկում է, որ ոչ թե դատական նիստում նկարահանում թույլատրվի կողմերից մեկի միջնորդությամբ եւ բոլոր կողմերի համաձայնությամբ, այլ միայն կողմերի համաձայնությամբ: Գործող օրենքն ասում էր, որ կողմերի համաձայնությամբ պետք է դատարանը թույլ տար, որ տեսանկարահանվեր դատական նիստը, բացյ քանի որ անհրաժեշտ էր կողմերից մեկի միջնորդությունը, լրագրողը դիմում էր կողմերից մեկին, որ նման միջնորդությամբ հանդես գա: Մյուս կողմն էլ տեսնելով, որ միջնորդություն է ներկայացնում, ասում էր՝ այդ լրագրողը կողմնակալ է, ես առարկում եմ: Դատավորն էլ ասում էր՝ կներեք, եթե կողմերից մեկը դեմ է, չենք կարող թույլ տալ:Նոր կարգավորման դեպքում կարիք չկա, որ դատավարության կողմերից մեկը միջնորդություն ներկայացնի»,-  ԱԺ-ում «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Առաջարկվող օրինագիծը նաեւ մեկ այլ հարց է լուծում:  Եթե օրինակ, կադաստրի պետը եկել է, ու ասում է՝ «պրիչոսկես» լավը չի, մի նկարեք դատավարությունը, նա պարտավոր է լեգիտիմ հիմնավորում ներկայացնել:

Տրամաբանությունն այն է, որ վարչական մարմինը չի կարող պահանջել մեզնից գաղտնի դատավարություն, եթե չունի հիմնավորում: Եթե չկա նման հիմնավորում, պետք է լինի դռնբաց դատավարություն»,-ասաց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: