Նորից տեղումներ են սպասվում

Feb 07, 2018 Comments Off on Նորից տեղումներ են սպասվում

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության փոխանցմամբ, հանրապետության տարածքում փետրվարի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 11-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝ փետրվարի  7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 11-ին սպասվում է անձրև:

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: