Խոշոր հրդեհ Երևանում. կրակը մոխրակույտի է վերածել բնակարանի մի մասը/տեսաշար/

Feb 07, 2018 Comments Off on Խոշոր հրդեհ Երևանում. կրակը մոխրակույտի է վերածել բնակարանի մի մասը/տեսաշար/

Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան 50/3 շենքի 5-րդ հարկում հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար, ՓԾ փոխգնդապետ Կորյուն Արզումանյանի գլխավորությամբ՝ 2 մարտական հաշվարկով և 1 ավտոսանդուղքով։ Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը՝ Գարիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։ Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարում էին բնակիչերը, ու արդեն օպերատիվորեն ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Այս պահին տանտիրոջ՝ Զոյա Գրիգորյանի հետ հոգեբանական աշխատանքներ է կատարում ՀՀ ԱԻՆ հոգեբան ՏիգրանՍարգսյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Երևանգազ»-ի ներկայացուցիչները, ինչպես նաև էլեկտրոցանցի աշխատակիցները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը եղել է հոսանքալարերի կարճ միացումը։ Մասնագետները, տեղում զննելով բնակարանը, հայտնեցին, որ գազի ոչ մի արտահոսք չկա։ Առաջին իսկ պահից ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: