Հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների նոր հեռանկարը (տեսանյութ)

Feb 07, 2018 Comments Off on Հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների նոր հեռանկարը (տեսանյութ)

Կրկնակի հարկման մասին նոր հայամերիկյան համաձայնագիրը իրավաբանականհարթակ կստեղծի հայամերիկյան ներդրողների ու անհատ ձեռներեցների համար՝վերացնելով բիզնես համագործակցությունների ներկայիս խոչընդոտները:

ԱՄՆ-ը կվերանայի Հայաստանի հետ գործող կրկնակի հարկման մասին համաձայնագիրը:

Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Ֆինանսական ծառայությունների հանձնաժողովում ՝ պատասխանելով դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանի հարցին:

Կրկնակի հարկման մասին նոր հայ-ամերիկյան համաձայնագիրը իրավաբանական հարթակ կստեղծի հայ-ամերիկյան ներդրողների ու անհատ ձեռներեցների համար՝ կվերացնի կրկնակի հարկման հետ կապված բիզնես համագործակցությունների ներկայիս խոչընդոտները՝ ուղղակիորեն նպաստելով ԱՄՆ-Հայաստան տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Նոր համաձայնագիրը կօգնի ամրապնդել նաև հայ և ամերիկացի ժողովուրդների բարեկամությունը, ավելի կմոտեցնի Հայաստանը Արեւմուտքին՝ տրամադրելով Երևանին ռազմավարական ընտրության ավելի մեծ հնարավորություններ և անկախություն:

ԱՄՆ-ը կրկնակի հարկային համաձայնագրեր ունի բազմաթիվ երկրների հետ, այդ թվում՝ Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի,Մալթայի և Սլովենիայի:

Նշենք նաև, որ Հայաստանը կրկնակի հարկային համաձայնագրեր ունի բազմաթիվ առաջադեմ երկրների, այդ թվում ` Ավստրիայի, Բելգիայի, Կանադայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Ռուսաստանի և Միացյալ Թագավորության հետ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: