Տավուշի մարզում 51-ամյա վարորդը 06-ով բախվել է КрАЗ-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Feb 07, 2018 Comments Off on Տավուշի մարզում 51-ամյա վարորդը 06-ով բախվել է КрАЗ-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի բնակիչ 51-ամյա Սրապիոն Սարհակյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 NC 671 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի 129.3 կմ հատվածում բախվել է ճանապարհին կայանված Ոսկեպար գյուղի բնակիչ, 51-ամյա Սեդրակ Ստեփանյանին պատկանող КрАЗ մակնիշի 35 QD 985 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ՃՈ հետաքննիչ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: