Զբոսաշրջիկները հազիվ են փրկվել կոկորդիլոսներից

Feb 07, 2018 Comments Off on Զբոսաշրջիկները հազիվ են փրկվել կոկորդիլոսներից

Դանիացի երեք տուրիստներ   ճամփորդել են Ավստրալիայով և փորձել են անցնել գետը:Մեքենան խրվել է գետի մեջ և սկսել է կամաց–կամաց սուզվել։ Նկատելով մոտեցող կոկորդիլոսներին ,բարձրացել են  մեքենայի տանիքին՝ դրանցից փրկվելու համար։ Զբոսաշրջիկներին միայն առավոտյան է հաջողվել փրկվել, երբ ջրի մակարդակն իջել է։ Հենսանի խոսքերով՝ այն բանից հետո, երբ նրանց հաջողվել է դուրս գալ ջրից, նրանք ստիպված են եղել վազել անտառի միջով մոտ տասը կիլոմետր։ Վերջապես զբոսաշրջիկներին իրենց մոտ են տարել տեղի բնիկները, որոնց մոտ նրանք ստիպված հյուրընկալվել են ինը օր, քանի որ մայրցամաքը իրենց բնակավայրերից կտրված է եղել հեղեղումների պատճառով։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: