Ինչ ծանր հիվանդությամբ է տառապում Լեդի Գագան

Feb 07, 2018 Comments Off on Ինչ ծանր հիվանդությամբ է տառապում Լեդի Գագան

Լեդի Գագան  տառապում է  ֆիբրոմիալգիա հիվանդությամբ արդեն մի քանի տարի : 2017-ի սեպտեմբերին նրան հիվանդանոց են տարել հենց համերգի ժամանակ :Հիվանդության առաջացման պատճառները հայտնի չեն, սակայն հիվանդները ուժեղ ցավերի հետ են բախվում։ դրանից հետո նա կրկին բեմ է վերադարձել,սակայն օրերս իրավիճակը կրկնվել է. երգչուհին հազիվ է կարողացել ավարտին հասցնել համերգը Birmingham Arena մարզադաշտում։ Նրան նորից հոսպիտալացրել են։

«Ես այնքան հիասթափված եմ, որ խոսքեր չունեմ նկարագրելու իմ վիճակը։ Բուժող բժիշկս ինձ անկողնային ռեժիմ է նշանակել, և ես ստիպված եմ հետաձգել իմ տաս համերգները։ Ես այնքան էի երազում ելույթ ունենալ այն քաղաքներում, որտեղ նախատեսվում էին համերգները։ Լոնդոն, Մանչեստեր, Ցյուրիխ, Քյոլն, Ստոկհոլմ, Կոպենհագեն, Փարիզ, Բեռլին, Ռիո՝ խոստանում եմ ձեզ ես դեռ կվերադառնամ։ Սիրում եմ բոլորիդ»,– իր երկրպագուներին է դիմել երգչուհին։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: