Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրությունների բուն պատճառները

Feb 07, 2018 Comments Off on Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրությունների բուն պատճառները

«Հրապարակ» թերթը գրում է. «Փորձագիտական հանրությունը բոլոր արգումենտներին անդրադարձավ, բացի, թերևս, բուն պատճառներից»,- ասաց մեր զրուցակից դիվանագետը Ադրբեջանի նախագահական արտահերթ ընտրությունների մասին. «Պետք է նկատի ունենալ վերջին օրերի թուրք-ամերիկյան լարվածությունն Աֆրինում՝ քրդական խնդրին առնչվող. Ալիևի համար նման լարվածությունները կարող են ֆորսմաժորային լինել, որովհետև հայտնի չէ, թե կողմերը մինչև ուր կհասնեն և ինչի շուրջ կպայմանավորվեն։

Պետք է արձանագրել նաև հաջորդ էական հանգամանքը. Ադրբեջանը խոստացել է Եվրոպային մայիսին ազատ արձակել քաղբանտարկյալներին` մոտ 100 հոգու։ Բանն այն է, որ Ալիևը ցանկանում է մինչև տարեվերջ հարևանության համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ, և ԵՄ «բոնուսները»-գովասանքները՝ որ Ադրբեջանը «դառնում» է «ժողովրդավարական» երկիր, ստանալ այս գլխից` միաժամանակ ստանալով նաև ԵՄ-ամերիկյան օժանդակությունը` չորրորդ անգամ խանացման իր ճանապարհին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: