Հերթական աղմուկ. «Կահույքի աշխարհ»-ի տնօրենը «քցել է» «Հայբիզնեսբանկ»-ին

Feb 07, 2018 Comments Off on Հերթական աղմուկ. «Կահույքի աշխարհ»-ի տնօրենը «քցել է» «Հայբիզնեսբանկ»-ին

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Հայբիզնեսբանկ»-ի շուրջ հերթական աղմուկն է բարձրանում:

Ռաֆայել Հարությունյանը, լինելով կահույքի ներկրմամբ և վաճառքով զբաղվող «Կահույքի աշխարհ» ՍՊ ընկերության տնօրեն, վարկային միջոցներ ստանալու համար դիմել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ: Նա ստացել է վարկը: Ավելի ուշ նշված գումարից մարվել է 340 հազար 291 ԱՄՆ դոլար, իսկ մնացած մասը չի մարվել, ինչի հետևանքով բանկին պատճառվել է խոշոր չափի վնաս: Հարուցվել է քրեական գործ, և Ռաֆայել Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ քաղաքից չհեռանալու մասին:

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, ինչ բանկին «քցում են»: Բանկի նախկին կառավարիչ Արա Կիրակոսյանը ևս նման խնդրի առաջ էր կանգնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: