«Մեդիալաբի» խմբագրին սպառնացողը ՊՆ սպա է

Feb 07, 2018 Comments Off on «Մեդիալաբի» խմբագրին սպառնացողը ՊՆ սպա է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Մեդիալաբ» կայքի տնօրեն և գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի և նրա երեխայի հասցեին «ֆեյսբուք» սոցիալական ցանցում և անձնական նամակագրությամբ սպառնալիքներ հնչեցրած Հայկ Բերման Օհանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, որ ՊՆ-ում է աշխատում և դիպուկահար է:

Հիշեցնենք, օրեր առաջ ֆեյսբուքյան նշյալ օգտատերը «Մեդիալաբ»-ի հրապարակած՝ ՊՆ-ին առնչվող ծաղրանկարի տակ հետևյալ գրառումն էր թողել. «Ձեզ չի՞ թվում, որ չափն անցել եք: Նայեք էն ֆրանսիական բանի օրը չընկնեք»: Գրիգորյանի ճշտող հարցին ի պատասխան նա նշել է, որ նկատի ունի ֆրանսիական «Շառլի էբդո» պարբերականի հետ տեղի ունեցածը, երբ երգիծական այդ շաբաթաթերթի դեմ իրականացված հարձակման հետևանքով 12 մարդ էր զոհվել, ևս 10-ը վիրավորվել էին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: