«Բլից կրիգ». Որ կուսակցությունները կսատարեն Գրիշա Վիրաբյանին

Feb 07, 2018 Comments Off on «Բլից կրիգ». Որ կուսակցությունները կսատարեն Գրիշա Վիրաբյանին

«Ժամանակ» թերթը գրում է. «Հասարակական գործիչ Գրիշա Վիրաբյանը մերժման պատասխաններ է ստացել ինչպես նախագահական նստավայրից, այնպես էլ խորհրդարանից: Նրան մերժել են նաև այն հիմնավորմամբ, որ իր դիմումում կան վիրավորական արտահայտություններ: Վիրաբյանը պահանջում էր բացահայտել իր հանդեպ բռնություն կիրառողներին և նրանց պատժի ենթարկել:

Նա պատրաստվում է մինչև մարտի վերջ ընդդիմադիր հասարակական շարժում սկսել իշխանությունների անօրինականությունների դեմ և վստահեցնում է, որ իր կազմակերպած «բլից կրիգին» պատրաստ են սատարել բազմաթիվ արտախորհրդարանական կուսակցություններ: Իսկ թե որոնք են այդ կուսակցությունները, նա կբացահայտի առաջիկայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: