Լուրջ փաստեր. Ձայնագրության մեջ ներկայացված անձը Ալավերդցի Վահագի հայրը չէ՞

Feb 07, 2018 Comments Off on Լուրջ փաստեր. Ձայնագրության մեջ ներկայացված անձը Ալավերդցի Վահագի հայրը չէ՞

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս ձերբակալված և կալանավորված ալավերդցի Վահագն Աբգարյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը վստահեցնում է, որ առաջիկայում լուրջ փաստեր կհրապարակի, որով կարդարացնի իր պաշտպանյալին․ «Վահագն Աբգարյանը անմեղ է, և ես դա կապացուցեմ»:

Փաստաբանը նշեց, որ այս ամբողջ աժիոտաժի իմաստն այն է, որ Քննչական կոմիտեն ցույց տա, թե հանցավոր խմբավորում է բացահայտել։

Ճարոյանը նշեց նաև, որ Վահագնի հայրը լուրջ կասկածներ ունի ԱԱԾ-ի կողմից իրականացված երկու գաղտնալսումների մասին, որը, ըստ էության, մեղադրյալի և նրա ծնողների միջև հեռախոսային խոսակցությունն է, սակայն ձայնագրության մեջ ներկայացված անձը Ալավերդցի Վահագի հայրը չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: