Ալավերդցի Վահագի կաշառքի հետքերով. Լոռու Քկ վարչության պետն ազատվել է աշխատանքից. armtimes.com

Feb 06, 2018 Comments Off on Ալավերդցի Վահագի կաշառքի հետքերով. Լոռու Քկ վարչության պետն ազատվել է աշխատանքից. armtimes.com
Լոռու մարզային ՔԿ վարչության պետ Թաթուլ Շուշանյանն, այսօր Աղվան Հովսեփյանի հրամանով ազատվել է աշխատանքից։ Քննչական կոմիտեից տեղեկացնում ենք, որ Հովսեփյանի հրամանով դադարեցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի լիազորությունները: ՔԿ նախագահի այսօրվա մեկ այլ հրամանով Լոռու մարզային քննչական վարչության պետ է նշանակվել Արթուր Ավետիսյանը՝ ազատվելով ՔԿ Կոտայի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնից:Թեեւ ՔԿ-ն չի նշում, թե Շուշանյանի լիազորությունները ինչու են դադարեցվել, սակայն մեր տեղեկություններով, նրա աշխատանքից ազատումը կապված է Ալավերիդ քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության հետ: Հիշեցնենք, որ ՔԿ-ն օրեր առաջ հայտարարեց, որ բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ստացվել առ այն, որ հիշյալ սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանի եւ սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձանցից մեկն իր լիազորությունների շրջանակներում ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, իսկ մի շարք այլ պաշտոնատար անձինք, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ: Գրել էինք, որ մեր տեղեկություններով, այդ պաշտոնատար անձը Թաթուլ Շուշանյանն է, վերջինս սակայն երեկ հրաժարվել էր պատասխանել մեր հարցերին՝ անջատելով խոսափողը: Այս գործը ՀՔԾ-ն վարույթ է ընդունել,այնպես, որ չի բացառվում, որ Շուշանյանն առաջիկայում ձերբակալվածի կարգավիճակ ունեն: Շուշանյանը տարեվերջին Աղվան Հովսեփյանի կողմից ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, մասնագիտական բարձր պատրաստվածության համար պարգեւատրվել էր «Հավատարմության համար» մեդալով: Բացի Թաթուլ Շուշանյանից, ազատվել են նաեւ քննիչներ:
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: