Գաղտնիք չեն այդ դեպքերը. Արմեն Աշոտյանը հիշեց ղեկավարման տարիները

Feb 06, 2018 Comments Off on Գաղտնիք չեն այդ դեպքերը. Արմեն Աշոտյանը հիշեց ղեկավարման տարիները

Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր Ամեն Աշոտյանը խոսեց «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի մասին: Նա նշեց, որ նախագիծը մշակված է, այն տրվել է Վենետիկյան հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի եզրակացությանը:

«Օրենքում պետք է այդուհանդերձ պահպանել հոգեորսության արգելքի մասին դրույթը` պարզաբանելով, թե ինչ է համարվում հոգեորսություն, ինչպիսի դեպքում կարող ենք այն դիտարկել: Պետք է օրենքով ամրագրել և կտրականապես արգելել տոտալիտար աղանդների և դեստրուկտիվ սեկտաների ներգործությունը: Մենք պարտավոր ենք գտնել մարդու իրավունքների պաշպանության ոլորտում այդ անձանց իրավունքները»,-ասաց նա:

Հաջորդ հարցը, որ նա բարձրացրեց, վերաբերում է երեխաների իրավունքների պաշտպանությանը.

«Բազում են եղել դեպքերը, երբ երեխաների ծնողների կողմից այս կամ այն կրոնական հոսանքին հարելու պատճառով հարցականի տակ են դրվել երեխայի առողջության և կրթության իրավունքները: Գաղտնիք չեն այդ դեպքերը, արձանագրվել են նաև այն ժամանակ, երբ ես էի Կրթության և գիտության նախարարը, և փորձել ենք հասցեական աջակցություն ներկայացնել այդ ընտանիքներին»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: