«Ումի՞ց թաքուն են ուզում ինչ որոշել». Գևորգ Պետրոսյանը՝ կառավարությանը

Feb 06, 2018 Comments Off on «Ումի՞ց թաքուն են ուզում ինչ որոշել». Գևորգ Պետրոսյանը՝ կառավարությանը

Աժ հայտարարությունների ժամին ելույթն այսպես սկսեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը զավեշտալի  որակեց Դավիթ Հարությունյանի հայտարարությունը, որ դռնփակ նիստերը ժողովրդավարական են:«Վերջին շրջանում ՀՀ կառավարությունը չի զլանում ամեն օր տարբեր անակնկալներով զայրացնել ու զարմացնել մեր ազգաբնակչությանը: Զարմանահարույց վերջին որոշումը կառավարության հավանությունն էր օրենքի նախագծին, համաձայն որի՝ կառավարության նիստներն այսուհետ պետք է անցկացվեն դռփնակ»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ կառավարության գործառույթն է իրականացնել խորհրդարանի ընդունած օրինագծերը և եթե Ազգային ժողովը գործում է հրապարակային, ապա ինչո՞ւ է կառավարությունը որոշել նիստերն անցկացնել դռնփակ։«Էդ ումի՞ց են գաղտնի պահում, ի՞նչ են պահում, ումի՞ց թաքուն են ուզում ինչ որոշել: Ի վերջ, կառավարության դասական էությունն ու առաքելությունն ԱԺ ընդունած օրենքների ի կատար ածումն է: Հիմնավորում են, թե՝ եթե ընտանիքում ամուսինները վիճում են, որքանո՞վ է ճիշտ վեճին մասնակցի երրորդ անձը: Շատ ներողություն, բայց էդ երբվանի՞ց կառավարությունը դարձավ ընտանիք, այսինքն՝ անձնական վեճերը շփոթում ենք պետության գործերի կառավարման հետ»,- հայտարարեց Գևորգ Պետրոսյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: