Վայքը նոր ոստիկանապետ ունի. Վլադիմիր Գասպարյանի հրամանով նոր նշանակումներ են կատարվել. armtimes.com

Feb 06, 2018 Comments Off on Վայքը նոր ոստիկանապետ ունի. Վլադիմիր Գասպարյանի հրամանով նոր նշանակումներ են կատարվել. armtimes.com

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն արդեն մի քանի օր է փոփոխություններ է կատարում համակարգում:

Այսօր եւս ոստիկանապետի հրամանով նշանակումներ են եղել, մասնավորապես՝ Վայքում եւ Սյունիքում:

Մեր տեղեկություններով, Վլադիմիր Գասպարյանի հրամանով, Վայքի ոստիկանապետ է նշանակվել փոխգնդապետ Գարիկ Գերասիմյանը, որը մինչ այս զբաղեցնում էր Վայոց ձորի մարզային վարչության շտաբի պետի պաշտոնը: Հիշեցնենք, որ օրեր առաջ ոստիկանապետի հրամանով Վայքի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող թոշակի անցնելու կապակցությամբ ազատվել էր աշխատանքից:

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ է նշանակվել փոխգնդապետ Դավիթ Հովհաննիսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ոստիկանության Սիսիանի բաժնի պետի տեղակալի պաշտոնը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: