Բաքու գնալու հարցը փակ չէ. Սպորտի նախարար

Feb 06, 2018 Comments Off on Բաքու գնալու հարցը փակ չէ. Սպորտի նախարար

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր նշեց, որ վերջնական որոշում դեռ չկա՝ կմասնակցի՞ Հայաստանը Բաքվում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին, թե՞ ոչ. «գնալու հարցը փակ չէ»:

«Դա բավական մեծ խնդիր է, քննարկում ենք միջազգային ֆեդերացիաների հետ, գիտեք, մենք երբեք չենք խուսափել Բաքու գնալուց, բայց միջազգային ֆեդերացիայի հետ վերջնական քննարկումից հետո պարզ կդառնա՝ կմասնակցենք, թե՝ չէ», – ասաց նա:

Այնուհետև անդրադառնալով սպորտային տուրիզմի զարգացմանը՝ ասաց, որ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի համաձայն՝ Ծաղկաձորի լեռնադահուկային կենտրոնը վերազինվել է, ինչպես նաև վերկանգնվել են սպորտային արշավները:

«Կազմակերպեցինք արշավ՝ Արա լեռ, որտեղ առաջին անգամ մասնակցում էին 50 հոգի, իսկ երկրորդ անգամ` մոտ 200 հոգի», – ասաց նախարարը:

Հրաչյա Ռոստոմյանի խոսքով` այս ուղղությունը շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության բնակչության կողմից:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: