«Վենգերը վստահաբար սիրում է այդ խաղացողին». Կրոս

Feb 06, 2018 Comments Off on «Վենգերը վստահաբար սիրում է այդ խաղացողին». Կրոս

Ֆուտբոլային փորձագետ Ջոն Կրոսը վստահ է, որ Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն վենգերը փորձել է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն իրականացնել դեռևս երկու տարի առաջ:

«Հետաքրքիրն այն է, թե ինչպես է փոխվել «Արսենալ»-ի տրանսֆերային քաղաքականությունն այն բանից հետո, երբ ակումբ է եկել «Բորուսիա»-ի սկաուտների նախկին ղեկավարը: Դրանից հետո առաջին տրանսֆերներն էին դորտմունդցիների նախկին ֆուտբոլիստները՝ Օբամեյանգը և Մխիթարյանը: Սակայն ինձ ոչ մի կերպ չեք համոզի, որ Վենգերը չէր ցանկանում իրականացնել այս տրանսֆերները: Հետաքրքիրն այն է, որ Վենգերը վստահորեն ցանկանում էր Մխիթարյանի տեղափոխությունը: Նա փորձում էր կատարել այդ տրանսֆերը դեռ երկու տարի առաջ: Վենգերը վստահաբար սիրում է այդ խաղացողին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Կրոսի խոսքն է մեջբերել Daily Star-ը:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: