«Երկիր Ծիրանի» կուսակցության քարոզչական խումբն այս անգամ Արարատում էր

Feb 06, 2018 Comments Off on «Երկիր Ծիրանի» կուսակցության քարոզչական խումբն այս անգամ Արարատում էր

Այսօր՝ փետրվարի 6-ին,  ժամը 11:00-ի սահմաններում «Երկիր Ծիրանի» կուսակցության քարոզչական խումբը կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ համահայկական մեծ ընդվզման իրազեկման քարոզարշավի շրջանակներում այցելեց Հայաստանի Հանրապետության

Արարատի մարզի Արարատ քաղաք:Քարոզարշավի ընթացքում ելույթ ունենալով՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը խոսքում նշեց, որ պետք է վերջ տալ բռնապետությանը և գնալ  ժողովրդավարական, արդար երկիր կառուցելու ճանապարհով:Մենք հավատում ենք՝ հայ ազգը նորից վերածնվելու է և մենք հիմնադրելու ենք Հայաստանի Հանրապետություն, որը կլինի անկախ և միացյալ:Դեպի համազգային մեծ ընդվզում:

Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: