Աղջկան առեւանգել են ու փորձել բռնաբարել

Feb 06, 2018 Comments Off on Աղջկան առեւանգել են ու փորձել բռնաբարել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով պարզվել են Լոռու մարզի անչափահաս բնակչուհու առևանգման և վերջինիս նկատմամբ սեռական ոտնձգության փորձ կատարելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 4 անձի, և քրեական գործն ուղարկվել դատարան:2017թ. սեպտեմբերի 7-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, առևանգվել է Լոռու մարզի անչափահաս բնակչուհի՝ ծնված 1999թ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ աղջկան առևանգել են Լոռու մարզի 4 բնակիչ. նրան նախ տեղափոխել են ք. Գյումրի, ապա՝ Երևան, այնուհետև՝ Էջմիածին, որտեղ երիտասարդներից մեկը փորձել է սեռական բնույթի ոտնձգություն կատարել, սակայն աղջիկը դիմադրել է։Դեպքի առթիվ՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, հստակեցվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց գործողությունները:Մասնավորապես՝ նախնական քննությամբ հիմնավորվել է, որ Լոռու մարզի բնակիչն  անչափահաս աղջկան ամուսնության նպատակով առևանգելու շուրջ նախնական համաձայնության է եկել իր երեք ընկերների հետ: Պայմանավորվածության համաձայն՝ դեպքի օրը վերջիններս գնացել են աղջկա տան մոտ և, բռնություն գործադրելով, հարկադրաբար, նրան նստեցրել ավտոմեքենան ու փախցրել: Էջմիածնում երիտասարդը փորձել է բռնության գործադրմամբ սեռական հարաբերություն ունենալ անչափահասի հետ, սակայն վերջինիս ցուցաբերած դիմադրության արդյունքում՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել:Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա` մեղադրանք է առաջադրվել 4 անձի. նրանցից երեքին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, իսկ չորրորդին՝ նաև ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

ՀՀ քննչական կոմիտե

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: