Հայրն սպանել է աղջկան՝ նրան այլևս չհանդուրժելու պատճառով

Feb 06, 2018 Comments Off on Հայրն սպանել է աղջկան՝ նրան այլևս չհանդուրժելու պատճառով

Ռիչարդ Քրեյն իր 19-ամյա դստերը՝ Օլիվիային սպանել է Անգլիայի ավտոկայանատեղիներից մեկում: Բանը նրանում է, որ աղջիկը լուրջ հոգեբանական խանգարումներ է ունեցել և 64-ամյա հոր նյարդերն այլևս չեն դիմացել: Աղջկան սպանելուց հետո նա գնացել է իր նախկին սիրելիի՝ Դամյանտի Կովանի մոտ և փորձել է նրան նույնպես սպանել: Այս մասին հաղորդում է Daily Star-ը:

«Ես այլևս չէի կարող թույլ տալ, որ նա տառապի, ես գիտեմ, որ դա դաժան է հնչում, բայց ես չէի կարող մտածել այլ բան: Ես այս մասին մի քանի ամիս մտածել եմ: Ես գիտեմ, որ դա արդարացում չէ: Ես այնքան էի հոգնել: Ես տուն էի վերադառնում‚ իսկ տանն ինձ սպասում էր այս ամենը: Եվ դա ամեն անիծված օր էր կրկնվում»‚-ասել է նա:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: