Արգելվել է ՌԴ-ից 22 տոննա մսոսկրային ալյուրի ներմուծումը ՀՀ. ՍԱՊԾ

Feb 06, 2018 Comments Off on Արգելվել է ՌԴ-ից 22 տոննա մսոսկրային ալյուրի ներմուծումը ՀՀ. ՍԱՊԾ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սահմանային վերահսկողության շրջանակներում, արգելել է անհատ ձեռներեց Սարգիս Ավետիսյանի կողմից ՌԴ «Նալչինսկի մյասոկոմբինատ» ՍՊԸ կողմից արտադրված 22000 կգ մսոսկրային ալյուրի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

Այս մասին հայտնում են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական
ծառայությունից։

Պարզվել է, որ արտադրող և արտահանող կազմակերպություններից ոչ մեկը գրանցված չէ վերահսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և պահպանում իրականացնող անձանց և տնտեսավարող սուբյեկտների ռեեստրում:

Տնտեսվարողի կողմից կայացված որոշման համաձայն` ապրանքը վերաարտահանվել է Ռուսաստանի Դաշնություն:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: