ՀՀԿ-ն կմիանա՞ Ելք-ին ու Ծառուկյան դաշինքն

Feb 06, 2018 Comments Off on ՀՀԿ-ն կմիանա՞ Ելք-ին ու Ծառուկյան դաշինքն

Արդեն տեղեկացրել ենք,որ  ԱԺ Ելք խմբակցությունը խորհրդարանում ստորագրահավաք է սկսել՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար՝Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար : Ծառուկյան դաշինքն ասել է,որ կմիանա նախաձեռնությանը:

«Հիմա մենք այնպես պետք է անենք, որ արտահերթ նիստին պատգամավորները գան գրանցվեն, քվորում լինի, և այդ օրը քննարկումների արդյունքում կգանք այն եզրահանգման, որ Հարկային օրենսգրքում այդ փոփոխությունները կատարվեն»,-   լրագրողներին ասաց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:Կասկանծներ կան, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորները չեն գրանցվի այդ նիստին, որպեսզի այն տապալվի: Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենք հույս ունեն, որ անգամ ՀՀԿ ու ՀՅԴ պատգամավորներից ոմանք կմիանան իրենց ստորագրահավաքին:Նա նշեց, որ իրենց օրակարգը փակուղի չի մտնել: Երբ իշխանությունները հայտարարում են, որ գյուղացիներին տրվող դիզվառելիքը կսուբսիդավորեն, դրանով, ըստ Մարուքյանի, չի լուծվում թանկացումների դեմն առնելու հարցը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: