Գործարարի առեղծվածային ինքնասպանությունից 3 տարի անց. դատարան են դիմել նաև Ալիկ Սարգսյանի դուստրը և Կարեն Գիլոյանը

Feb 06, 2018 Comments Off on Գործարարի առեղծվածային ինքնասպանությունից 3 տարի անց. դատարան են դիմել նաև Ալիկ Սարգսյանի դուստրը և Կարեն Գիլոյանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «10 օրից կլրանա գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի ինքնասպանության երեք տարին, սակայն վերջինիս մահը դեռեւս մնում է առեղծված: Նրա անվան շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում: Բանն այն է, որ գործարարից բնակարան գնած անձինք շարունակում են դիմել դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատարան դիմած անձանց թվում են նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի դուստրը` Նաիրա Սարգսյանը, ինչպես նաեւ Հանրային հեռուստաընկերության սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը: Ամիրխանյանի կողմից կառուցված, Սայաթ-Նովա 40 հասցեում գտնվող շենքում բնակարաններ են գնել, օրինակ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը, Հանրային հեռուստաընկերության սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը, երգիչ Արման Հովհաննիսյանը եւ մի շարք այլ պաշտոնյաներ ու պատգամավորներ: Հավելենք, որ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւս 2016 թվականին հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ ինքնասպան եղած գործարարի ընկերության»:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: