Այդ տարօրինակ Կիմ Չեն Ընը/տեսաշար/

Feb 06, 2018 Comments Off on Այդ տարօրինակ Կիմ Չեն Ընը/տեսաշար/

AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է մեր ժամանակների ամենաանկանխատեսելի առաջնորդներից մեկի մասին քիչ հայտնի ու տարօրինակ փաստերը.

 

Ծննդյան ստույգ տարեթիվը հայտնի չէ.
Ըստ տարբեր աղբյուրների՝ նա ծնվել է կա՛մ 1982թ. հունվարի 8-ին/հուլիսի 5-ին, կա՛մ 1983թ.-ին, կա՛մ էլ 1984թ.-ին:   Կիմ Չեն Ընն ուզում է ավելի հասուն և լուրջ երևալ, դրա համար պաշտոնական կենսագրությունում պահանջել է որպես ծննդյան տարեթիվ նշել 1982թ.:Այդպես են պատմում

 

 

  

Կիմ Չեն Ընի մանկության վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա: Միայն մի  քանի մանկական լուսանկար ւ վերջ.դրանք էլ հրապարակվել են  2014թ. երկրի ռազմաօդային ուժերի օրվա կապակությամբ կազմակերպված համերգին:

 

Հյուսիսային Կորեայում նույնպես փոփ երաժշտություն կա, որը, սակայն, զգալի տարբերվում է համաշխարհային փոփ երաժշտությունից: Տեղի ամենահայտնի խումբը «Մորանբոն»-ն է, որի իգական սեռի անդամներին անձամբ ընտրել է երկրի առաջնորդը:

 

Картинки по запросу «Моранбон»

 

Պարզվում է, որ Կիմ Չեն Ընը կրում է այնպիսի ուշագրավ կոչումներ ու տիտղոսներ, ինչպիսին են՝ «Նոր աստղ», «Փայլուն ընկեր», «Հանճարների հանճար»:

 

 

 

Բեռնի ամենահեղինակավոր դպրոցներից մեկում 1998-2000թթ. ընթացքում սովորել է Հյուսիսային Կորեայից եկած մի աշակերտ, որը գրանցվել է որպես դեսպանատան աշխատակցի որդի: Հավանաբար , որ այլ մարդու անվան տակ գրանցված աշակերտը եղել է Կիմ Չեն Ընը:

 

 

Կիմ Չեն Ընի դպրոցական ընկերները պնդում են, որ դեռահասության շրջանում նա տարված էր բասկետբոլով ու շատ էր սիրում Մայքլ Ջորդանին: Այժմ նա սերտ հարաբերությունների մեջ է ամերիկացի բասկետբոլիստ Դենիս Ռոդմանի հետ:

 

 

 

Կապ չունի, թե հյուսիսկորեացիների ղեկավարն ինչ է անում՝ լեռ է բարձրանում, հետևում է հրթիռի արձակմանը, թե ծառ է տնկում, նա միշտ ժպտում է:  Կիմ Չեն Ընը դա միտումնավոր է անում, որպեսզի ժողովուրդը տեսնի, որ իր ղեկավարն ուրախության մարմնացում է:

 

Картинки по запросу Kim jong un

 

Հյուսիսկորեացիները կարծում են,որ նա զուգարանից չի օգտվում: Ի դեպ, նրա հոր՝ Կիմ Չեն Իրի պաշտոնական կենսագրության մեջ նշված էր, որ նա զուգարան չի գնում:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: