Սամվել Կարապետյանի հայրը Երևանում ապօրինի ավտոկայանատեղի է շահագործում

Feb 06, 2018 Comments Off on Սամվել Կարապետյանի հայրը Երևանում ապօրինի ավտոկայանատեղի է շահագործում

««Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի հայրը՝ Սարգիս Կարապետյանը, Երևանում ապօրինի ավտոկայանատեղի է շահագործում: Երևանի Տերյան 69 հասցեում գտնվող «Տաշիր» ընկերությանը պատկանող 5-հարկանի շինությանը հարող ճանապարհահատվածում օրենքի խախտմամբ ավտոկայանատեղի է ստեղծվել: Տեղում կարմիր գծանշումներ էլ կան, որը նշանակում է, որ տվյալ տարածքում ավտոկայանատեղիի շահագործման իրավունքը պատկանում է Երևանի քաղաքապետարանին: «Տաշիր» ընկերությունը այսկերպ սահմանափակում է քաղաքացիների մուտքը իրեն պատկանող շենքի դիմացի կայանատեղի:

 

«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ նշված տարածքում ավտոկայանատեղիի ծառայություն իրականացնելու վերաբերյալ Սարգիս Կարապետյանը դիմել է Երևանի քաղաքապետարան: Տերյան փողոցի այդ հատվածից 30 մետր տարածք է տրամադրվելու Կարապետյանի հորը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: