Ձվի ձեռքը կրակն են ընկել

Feb 06, 2018 Comments Off on Ձվի ձեռքը կրակն են ընկել

168ժամ թերթը գրում է.«Ձվի արտադրության բնագավառում 2017թ. մի փոքր զիջեցինք 2016 թ. արտադրությանը: Դա հատկապես պայմանավորված էր նրանով, որ նոյեմբեր ամսին խնդիր ունեցանք՝ չկարողացանք նա­խատեսված արտադրությունը կազմակերպել: Իհարկե, օբյեկտիվ պատճառաբանություն կար փետրվար-մարտ ամիսներին թռչնագրիպ տարածքային կարանտինի պատճառով չկարողացանք ածան հավերին ժամանակին կոմպլեկտավորել, և, բնականաբար, նոյեմբեր ամսվա ռոտացիան ձգձգվեց»,- մեր թղթակցի հետ զրույ­ցում ասել է Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը, ընդգծելով, որ ձվի արտադրությունը կտ­րուկ ավելացել է դեկտեմբեր-հունվար ամիսներին: «Հիմա մեծ թիվ ունենք, որի ձեռքը կրակն ենք ընկել, պետք է այդքանն իրացվի»,- ասել է նա:

Հարցին՝ հնարավո՞ր է դրանով պայմանավորված գնանկում լինի, նա պատասխանել  է՝ հնարավոր է. «Հաստատ չեմ ասում, որովհետև նման բան ասել չի կարելի: Եթե մյուս արտադ­րատեսակների գները բարձրանում են, իսկ մի արտադրատեսակի գինը նվազում է, դա միայն ու միայն գերարտադրությունից կարող է լինել, ուրիշ ոչ մի բանից: Հնարավոր է գնանկում լինի, ուղղակի չեմ կարող համոզված ասել: Քանի որ միանգամից ձվարկումը սկսվել է դեկտեմբեր-հունվար ամիսներին, այդ գլխաքանակները մտել են մթերատվության տակ, որին անհամբեր սպասում էինք նախորդ տարվա նախատոնական առևտրի ժամանակ, հիմա ձվի արտադ­րության քանակն ամբողջ հունվարին ավելացել է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: