Սամվել Կարապետյանի «Տաշիր»-ը խոշորագույնների եռյակում է. ՌԴ-ում ավելի շատ «Ռիո»-ներ կհայտնվեն

Feb 06, 2018 Comments Off on Սամվել Կարապետյանի «Տաշիր»-ը խոշորագույնների եռյակում է. ՌԴ-ում ավելի շատ «Ռիո»-ներ կհայտնվեն

Ռուսական INFOLine տեղեկատվա-խորհրդատվական գործակալության հետազոտության տվյալներով՝ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբն ընդգրկվել է Ռուսաստանում առևտրի և ժամանցի կենտրոնների կառուցման ու զարգացման խոշորագույն ներդրողների եռյակում, գրում է rusarminfo.ru-ն:

Տեղեկատվա-խորհրդատվական գործակալությունը հրապարակել է «ՌԴ խոշորագույն հիպերմարկետները և առևտրի կենտրոնները. 2018-2021 թվականների նախագծերը» հետազոտությունը, որի համաձայն՝ առաջիկա չորս տարիների ընթացքում Ռուսաստանում սպասվում է առևտրային շինարարության ծավալների ավելացում:

Հետազոտության հեղինակների համաձայն՝ «Տաշիր» ընկերությունների խումբը շարունակում է զարգացնել «Ռիո» առևտրի և ժամանցի կենտրոնների ցանցը, ներդրումներն առաջիկա երկու տարիներին կկազմեն առնվազն 20 միլիարդ ռուբլի:

 

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: