Ադրբեջանն ընտրությունները մոտեցրել է Հայաստանի ընտրություններին. «Коммерсантъ»

Feb 06, 2018 Comments Off on Ադրբեջանն ընտրությունները մոտեցրել է Հայաստանի ընտրություններին. «Коммерсантъ»

kommersant.ru-ի թղթակից Կիրիլ Կրիվոշեևը հայտնում է,որ  Ադրբեջանի կողմից արտահերթ նախագահական ընտրությունների կազմակերպումը և դրանք հոկտեմբերի 17-ից ապրիլի 11 տեղափոխելու որոշումը Բաքվում բացատրում են ներքին, այլ ոչ արտաքին գործոններով: Լրատվամիջոցը նշում է, որ գլխավոր ինտրիգն այն է, թե ինչպես Բաքվում և Երևանում միաժամանակյա քաղաքական ակտիվությունը կարող է անդրադառնալ տարածաշրջանում՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վրա:

Ադրբեջանի նախագահի հասարակա-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովն ընտրությունների օրվա տեղափոխումը բացատրել է այն հանգամանքով, որ մայիսից սկսած երկրում անցկացվելու են տեղական և միջազգային մակարդակի բազմաթիվ կարևոր միջոցառումներ, որոնց մի մասը համընկնում էին ընտրությունների ժամկետների հետ:

Kommersant.ru-ի հետ զրույցում ադրբեջանական խորհրդարանի պատգամավոր Արազ Ալիզադեն գարնանն ընտրությունների անցկացումը նույնպես բացատրել է ներքին գործոններով՝ նշելով, որ ամռանը նախընտրական արշավի անցկացման դեպքում գյուղատնտեսությունը տուժում է, քանի որ մարդիկ ակտիվ մասնակցում են հանրահավաքների, և բացի այդ, նախընտրական արշավի համար, պատգամավորի կարծիքով, շատ ժամանակ հարկավոր չէ, քանի որ ընտրողները լավ ճանաչում են բոլոր թեկնածուներին:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: