Լոռիում չորս տղա առևանգել են անչափահաս աղջկան, նրանից մեկը փորձել է հյուրանոցում բռնաբարել նրան…

Feb 06, 2018 Comments Off on Լոռիում չորս տղա առևանգել են անչափահաս աղջկան, նրանից մեկը փորձել է հյուրանոցում բռնաբարել նրան…

Դատարան է ուղարկվել անչափահաս աղջկան առևանգելու, բռնաբարելու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Չորս տղաների մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ անչափահաս աղջկան ամուսնության նպատակով առևանգելու շուրջ նախնական համաձայնության գալով՝ աղջկան հարկադրաբար նստեցրել են ավտոմեքենա և բացահայտ առևանգելով՝ տեղափոխել են Գյումրի, որի հետևանքով վերջինիս առողջությանը պատճառվել են թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։

Ըստ մեղադրանքի՝ տեղեկանալով, որ փնտրվում են Ոստիկանության աշխատակիցների կողմից, տեղափոխվել են Երևան, ապա՝ Վաղարշապատ, որտեղ էլ հյուրանոցներից մեկում տղաներից մեկը փորձել է բռնություն գործադրել՝ բռնաբարել աղջկան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել։ Այնուհետև նույն հյուրանոցի աշխատակիցների ահազանգով ժամանած Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել կասկածյալ երիտասարդներից երեքին, իսկ իսկ մեկը դիմել է փախուստի։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: