Էս ժողովուրդը 250 հազար դրամ ունի՞, որ տա դրանց. Սեյրան Սարոյանը՝ ծխելը կանխարգելելու տուգանքների մասին

Feb 06, 2018 Comments Off on Էս ժողովուրդը 250 հազար դրամ ունի՞, որ տա դրանց. Սեյրան Սարոյանը՝ ծխելը կանխարգելելու տուգանքների մասին

«Առողջապահության նախարարը դրա համար հաջողության մեջ մեռնում ա»,- խորհրդարանում լրագրողներին այսպես հակադարձեց ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը: Լրագրողներից մեկը պատգամավորին հիշեցրել էր ՀՀ առողջապահության նախարարի հայտարարությունը, որ ծխող մարդիկ անհաջողակ են:

«Էս ժողովուրդը 250 հազար դրամ ունի՞, որ տա դրանց։ Ես ծխող մարդ եմ, ո՞նց կարամ կողմ ըլնեմ: Չծխող մարդը նորմալ մարդ ա, իսկ ծխող մարդը հիվանդ ա: Գիտե՞ք էս ինչի ա նման՝ ոնց որ հիվանդ մարդուն ասես դեղ մի խմա, կըլնի՞ տենց», – լրագրողների հետ զրույցում նշեց նա:

Հիշեցնենք, առողջապահության նախարարությունը նախագիծ է մշակել, որով հասարակական վայրերում ծխելը խիստ սահմանափակվում է: Կարգազանցների համար նախատեսված են բարձր տուգանքներ:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: