Արմեն Սարգսյանը՝ Մեծ Բրիտանիայի ,թե Հայաստանի քաղաքացի է

Feb 06, 2018 Comments Off on Արմեն Սարգսյանը՝ Մեծ Բրիտանիայի ,թե Հայաստանի քաղաքացի է

Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է․ «Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»։ Սահմանադրության այս դրույթով սկսեցինք հետաքրքրվել, երբ օրակարգ մտավ Արմեն Սարգսյանի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու հարցը։ Արդյոք Բրիտանիայում ՀՀ դեսպանը, ով երկար տարիներ Լոնդոնում է բնակվել` ունենալով բրիտանական քաղաքացիություն, կարո՞ղ է դառնալ Հայաստանի չորրորդ նախագահը։ Ակնհայտ է, որ Սահմանադրության վերոնշյալ օրենքում «վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող» ձեւակերպումը կարող է բարդություն առաջացնել Սարգսյանի առաջադրման մասով։ Բայց դրա համար ընդամենը պետք է ճշտել մեկ հարց՝ Արմեն Սարգսյանն ունի՞ Հայաստանի Հանրապետությունից բացի նաեւ այլ երկրի քաղաքացիություն, թե՞ ոչ, կամ երբեւէ ունեցե՞լ է, եթե՝ այո, ապա ե՞րբ։ Մեր այս հարցերին Արմեն Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը տվեց հետեւյալ պատասխանը․ «2002 -2011թվականներին Արմեն Սարգսյանը եղել է British Petrolium, Alcatel, Telefonica ընկերությունների գլխավոր խորհրդատու, Բանկ օֆ Ամերիկա, Մերիլ Լինչի եւ այլ միջազգային ընկերությունների ավագ խորհրդատու, հիմնել է ամենամյա Եվրասիական մեդիա ֆորումը, Քեմբրիջի համալսարանում Տարեկան ազդեցիկ կոնֆերանսը։ Ելնելով Մեծ Բրիտանիայում բնակվելու անհրաժեշտությունից ու աշխատանքային նպատակահարմարությունից՝ նա 2002 թվականին ձեռք է բերել Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն, որից հրաժարվել է 2011 թվականին։ Վարդան Արմենի Սարգսյանն ընդգրկված չէ ՀՀ ընտրողների ռեգիստրում, քանի որ բնակչության պետական ռեգիստրում, որի հիման վրա ձեւավորում է ընտրողների ռեգիստրը, ՀՀ քաղաքացի Վարդան Սարգսյանը հաշվառված է օտարերկրյա պետության բնակության հասցեով։ ՀՀ քաղաքացիությունից զատ, նա ունի Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն։ ՀՀ օրենսդրության համաձայն, անձը Հայաստանում կարող է գրանցված լինել օտարերկրյա պետության հասցեով»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: