Ո՞ր դեպքում Թրամփը կշոշափեր Հայոց ցեղասպանության թեման

Feb 06, 2018 Comments Off on Ո՞ր դեպքում Թրամփը կշոշափեր Հայոց ցեղասպանության թեման

«Եթե ամերիկահայ համայնքը ժամանակին ճիշտ կողմնորոշվեր եւ իր ողջ ներուժն ու ունակությունները ներդներ Թրամփին սատարելու, նրան հայության խնդիրներով հետաքրքրելու համար եւ, ի վերջո, Ցեղասպանությունը ճանաչելու խոստում կորզեր, այսօր Թրամփի՝ դեռեւս չկատարված խոստումներից մեկը կլիներ Հայոց ցեղասպանության ճանաչումը»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը: Նրա խոսքով՝ այն, ինչ ԱՄՆ նախորդ նախագահները խոստացան եւ չարեցին, Թրամփի դեպքում հնարավոր կլիներ. «Նրա նախորդ քայլերը ցույց են տալիս, որ անգամ ամենասկանդալային խոստումները կատարվում են: Թրամփն իր նախընտրական ծրագիրն է իրականացնում՝ քայլ առ քայլ: Անգամ այն խնդիրները, որոնք մեզ համար կոնֆլիկտածին են թվում, գրված են իր նախընտրական ծրագրում: Այլ է հարցը, որ մարդիկ չէին հավատում, թե այդ ծրագիրը կարող էր իրագործվել»:

Մանրամասներն՝Առավոտի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: