Խառը կանաչի, սոխ, սխտոր. իշխանությունն ասում է՝ մարդիկ իմունիտետ ունեն, գնաճից չեն մեռնի

Feb 06, 2018 Comments Off on Խառը կանաչի, սոխ, սխտոր. իշխանությունն ասում է՝ մարդիկ իմունիտետ ունեն, գնաճից չեն մեռնի

Հայկական ժամանակը գրում է. երեկ  տեղի ունեցավ ԵԼՔ դաշինքի նախաձեռնած հանրահավաք-երթն ընդդեմ գնաճի: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իշխանությունները գնաճը մեղմ ցույց տալու համար միշտ, որպես արդարացում մատնանշել են խառը կանաչին՝ իբրեւ էժան ապրանքատեսակ: Պատգամավորը հայտարարեց, որ այնքան է խառը կնաչին շահարկվում իշխանության կողմից, որ այս դարը պատմության էջերում գրվելու է որպես խառը կանաչու դարաշրջան:

«Իշխանություններն ասում են՝ աղքատների հետ ինչ տեղի է ունեցել, արդեն տեղի է ունեցել, ասում են՝ աղքատները չեն մեռնի, այս 20 տարիների ընթացքում այնքան իմունիտետ են ձեռք բերել, որ որքան ուզում եք թանկացրեք, կարտոֆիլ կուտեն, կարտոֆիլը թանկանա, խառը կանաչի կուտեն, խառը կանաչին թանկանա, կանաչ սոխ կուտեն, կանաչ սոխը թանկանա, սխտոր կուտեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: