ԵԼՔ-ը միաժամանակ «տուպիկ» է գցում ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին եւ ԲՀԿ-ին. ԱԺ-ում թեժ նիստեր են սպասվում

Feb 06, 2018 Comments Off on ԵԼՔ-ը միաժամանակ «տուպիկ» է գցում ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին եւ ԲՀԿ-ին. ԱԺ-ում թեժ նիստեր են սպասվում

Հայկական ժամանակը գրում է.Փետրվարի 5-ին տեղի ունեցավ ԱԺ ընդդիմադիր ԵԼՔ դաշինքի երկրորդ հանրահավաք-երթն՝ ընդդեմ գնաճի: Երթից մի քանի ժամ առաջ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկություն տարածեց, որ ոստիկաններն այցելում են ակտիվիստների խմբերին եւ խնդրում՝ փետրվարի 5-ին, ժամը 18:00-ին չմասնակցել ԵԼՔ դաշինքի նախաձեռնած ընդդեմ թանկացումների երթին:

«Պարզվեց, որ հանրապետության տարբեր հատվածներում ոստիկաններ են այցելում ակտիվիստների խմբերին եւ խնդրում, հորդորում չմասնակցել ընդդեմ թանկացումների իրականացվելիք երթ-հանրահավաքին: Որեւէ կոպիտ վերաբերմունք, սպառնալիք տեղի չի ունենում: Մարդկայնորեն, ընկերական խնդրում են ակտիվիստներին: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ են ոստիկաններն այդպես վարվում, համոզում, որ ակցիային չմասնակցեն»,- տեղեկացրել էր Նիկոլ Փաշինյանը եւ պատասխանելով իր հարցին՝ նշել, որ իշխանություններին պետք է, որ ցույց տան, թե ՀՀ քաղաքացիները որեւէ խնդիր չունեն թանկացումների հետ, ըմբռնումով են մոտենում:

«Ակնհայտ է, որ թանկացումներն ապաշնորհ քաղաքականության եւ տնտեսական քաղաքականության արդյունք են»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորի տարածած տեղեկության վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ կատարվում է ուսումնասիրություն:

Այդուհանդերձ, երեկոյան Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկեց ԵԼՔ դաշինքի նախաձեռնած հանրահավաք-երթն ընդդեմ թանկացումների:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: