Սիրիայում վիրավորված 2 հայերից մեկին վիրահատում են.կա զոհ

Feb 06, 2018 Comments Off on Սիրիայում վիրավորված 2 հայերից մեկին վիրահատում են.կա զոհ

Փետրվարի 5-ին, զինված ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծվել է Դամասկոսի հին շրջանը՝ այսպիսով խախտվելով լարվածության մեղմացման համաձայնությունը:

«Գանձասար»-ը, հղում կատարելով իր ոստիկանական աղբյուրներից մեկին, մանրամասներ է ներկայացնում հրթիռակոծության ժամանակ վիրավորված 2 հայերի դեպքի մասին:

Ղութայի արեւելյան շրջանում տեղակայված ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Պապ Թումա շրջանը, որի ժամանակ 1 հրթիռ է ընկել այդ շրջանում ապրող հայ ընտանիքի տան վրա, ուր եղել են տանտերերը՝ Նուրիցա Դեմիրճյան-Օրջյանը եւ նրա եղբայրը՝ Սարգիս Դեմիրճյանը, ինչպես նաեւ Ղազալ անունով տեղացի մի կին, որը խնամում է Նուրիցա Դեմիրճյան-Օրջյանին, վերջինս անկողնային հիվանդ է: Հրթիռի ընկնելու հետեւանքով խնամող կինը տեղում մահացել է, 2 հայերը տեղափոխվել են հիվանդանոց, առավելապես տուժել է քույրը, որին վիրահատում են: Բնակարանն ամբողջությամբ ավերվել է:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: