Իրանը դատապարտում է Թուրքիայի քայլը
«Այդ պատերազմը նպաստելու է Սիրիայում ահաբեկիչների և անկայանության վերադարձին: Թուրքիայի կառավարությունը պետք է վերանայի իր դիրքորոշումը: Սիրիայի հետ կապված ցանկացած բան պետք է համապատասխանի Աստանայի գործընթացին»,- Yurtgazetesi թերթին տված հարցազրույցում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Բեհրամ Քասիմին խոսել է Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի մասին: